Հայաստանը Համաշխարհային բանկից 11 մլն դոլար վարկ է ստացել մարզերում սոցիալական նախագծերի համար: Միջոցները հատկացվել են «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագրերի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում:

Նախագծերը, որոնց համար բանվորների մեծ քանակություն է ներգրավելու, ուղղվելու են մարզերում զբաղվածության բարձրացմանը:

Ֆինանսավորման ընդհանուր ծավալը 14,6 միլիոն դոլար է, որից 2,9 միլիոնը կհատկացնի Հայաստանի կառավարությունը, 0,7 միլիոնը` տեղական համայնքները: վարկը տրվում է առավել արտոնյալ պայմաններում, 25 տարով, եւս 5 տարի արտոնյալ ժամանակահատվածում:

Նախագծով վերանորոգվելու են դպրոցներն ու մանկապարտեզները, պոլիկլինիկաները, ջրամատակարարման գծերն ու ոչ մեծ ոռոգման համակարգերը: Նախագծով ենթադրվումէ  ստեղծել 140 հազար մարդ/օր զբաղվածություն 20 դպրոցների եւ 5 համայնքապետարանների համար: