«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացումը, նախնական գնահատականներով, էական ծանրաբեռնվածություն չի ստեղծի պետական բյուջեի համար։ Այս մասին մարտի 5-ին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգից ընկերությունը ձեռք բերելու որոշումը կայացվել է դրա շուկայական արժեքի նախնական գնահատման հիման վրա։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերության արժեքը սպասվածից ցածր է եղել՝ ոչ նպատակային վարկերի գծով զգալի պարտքային ծանրաբեռնվածության պատճառով, որոնք, ըստ նրա պնդման, վերցվել են Սամվել Կարապետյանի շրջապատի կարիքների համար։ «Այս ամենը, բնականաբար, իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է։ Բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի», - ասել է Փաշինյանը։