Թուրքիայի Տրապիզոն նահանգի Բիրլիք գյուղում Ա.Ս.-ն մեքենայով խրվել է ցեխերի մեջ եւ օգնություն խնդրել իր ընկեր՝ Ռ.Ի.-ից։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Ռ. Ի.-ն հրաժարվել է օգնել ընկերոջը եւ մեքենան հանել ցեխերի մեջից։ Ա.Ս.-ն կատաղել է եւ կրակել ընկերոջ ոտքերին։

Ռ.Ի.-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ա.Ս.-ն՝ ոստիկանատուն։