ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ փետրվարի 28-ից՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր, Մերձավոր Արևելքից տուն է վերադարձել մոտ 24 հազար ԱՄՆ քաղաքացի։
«Հարյուրավոր ամերիկացիներ բազմաթիվ [չարտերային] չվերթներով վերադարձվել են Միացյալ Նահանգներ, իսկ առաջիկա օրերին լրացուցիչ չվերթներ են նախատեսված, եթե պայմանները թույլ տան։ Տարածաշրջանում առևտրային թռիչքների հասանելիությունը շարունակում է բարելավվել, իսկ առևտրային թռիչքների տարբերակները հասանելի են տարածաշրջանի մեծ մասում»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Դիլան Ջոնսոնը։
Նա պարզաբանել է, որ 24 հազարը վերաբերում է միայն այն ամերիկացիներին, որոնք թռել են Միացյալ Նահանգներ, և ոչ թե այլ երկրներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ իր սոցիալական ցանցերի էջում գրել է, որ ԱՄՆ-ը «հանգիստ, բայց անխափան կերպով» Մերձավոր Արևելքից տարհանում է իր հազարավոր քաղաքացիներին։





























