Իրանում ԱՄՆ ռազմական գործողության վերջնական նպատակը Վաշինգտոնի համար Թեհրանից սպառնալիքի վերացումն է, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Իրաննայլևս չի կարող սպառնալիք ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքում գտնվող մեր զորքերի և անձնակազմի համար։ Դա, կրկնեմ, «Էպիկական ցասում» գործողության վերջնական նպատակն է՝ ոչնչացնել նրանց ռազմածովային ուժերը, չեզոքացնել նրանց բալիստիկ հրթիռների սպառնալիքը և ապահովել, որ նրանք երբեք չկարողանան միջուկային զենք ձեռք բերել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա։
Լևիթը հավելել է, որ Իրանի անվերապահ կապիտուլյացիա ասելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատի ունի ԱՄՆ-ի համար Թեհրանից եկող սպառնալիքի վերացումը։





























