Իրանի իշխանություններն եվրոպական երկրներին ակտիվորեն կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքներ կլինեն: Այս մասին մարտի 6-ին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:

«Թեհրանն արդեն զգուշացրել է եվրոպացիներին և մնացած բոլորին, որ նրանք պետք է զգույշ լինեն և չմիջամտեն Իրանի դեմ այս ագրեսիվ պատերազմին»,- France 24-ի հետ զրույցում ասել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ: Նա հավելել է, որ Իրանը չի անտեսի իր ինքնիշխանությանը սպառնացող սպառնալիքները և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այն պաշտպանելու համար: