Իրանի ռազմածովային ուժերը հարված են հասցրել ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրին։ Գործողության մասին հայտնել են Իսլամական Հանրապետության բանակի մամուլի ծառայությունից։
«Իրանի ռազմածովային ուժերի հրթիռային համակարգը ափամերձ հրթիռ է արձակել USS Abraham Lincoln ավիակիրի վրա»,- բանակի խոսքերն է մեջբերել պետական հեռուստաընկերությունը։





























