ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացնում պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ Իրանի դեմ ընթացող գործողության ֆոնին։

Հանդիպումը տեղի է ունենում Օվալաձև աշխատասենյակում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ավանդաբար արգելվել է։

Ավելի վաղ Հեգսեթը, մեկնաբանելով Թրամփի՝ Իսլամական Հանրապետության ապագա առաջնորդների ընտրմանը մասնակցելու Վաշինգտոնի ծրագրերի մասին արված դիտողությունները, շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ընթացող գործողության շրջանակում չեն ընդլայնում իրենց թիրախների ցանկը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերը հայտնել է, որ գործողությանը մասնակցում է ավելի քան 50 հազար ամերիկացի զինվոր։