Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառաջադրի իր թեկնածությունը նախագահական երկրորդ ժամկետին: Այյդ մասի նա հայտարարեց ֆրանսիական TF1 ալիքի եթերում` ընդգծելով. «Ես նախագահական ընտրությունների թեկնածու եմ»:

«Այն իրավիճակից ելնելով, որի մեջ հիմա գտնվում են Ֆրանսիան, Եվրոպան և ողջ աշխարհը, կրկին վստահություն չհայցելը կնշանակեր լքել պաշտոնը: Կարելի՞ է պատկերացնել նավապետի, որը փոթորկի ժամանակ կասեր, թե հոգնել է, հրաժարվում է ու գնում», - ասել է նախագահը` հավելելով, որ «ունի ասելիք ֆրանսիացիների համար»: