Չինաստանի Հունան նահանգի հանքավայրում վթար է տեղի ունեցել, որը հանգեցրել է նվազագույնը 15 մարդու մահվան:
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, քաղաքային Լեյան շրջանի հանքավայրում աշխատողներով հարթակը ընկել է, ինչի արդյունքում 15 մարդ զոհվել, եւս երեքը վիրավորվել են:
Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում:




























