Ջոզեֆ Քենեդի III-ը ամերիկյան ազդեցիկ «Քենեդիների կլանից» է եւ մտադիր է ընտրարշավի մեջ մտնել ԱՄՆ Կոնգրեսում տեղ ունենալու համար: Պաշտոնապես նախընտրական արշավ սկսելու մասին Քենեդին կհայտարարի այսօր` փետրվարի 16-ին:

Ներկայացուցիչների պալատում Ջոզեֆ Քենեդի III-ը մտադիր է զբաղեցնել հրաժարական տված, Մասաչուսեթս նահանգից ընտրված 71-ամյա կոնգրեսական Բարնի Ֆրենքի տեղը:

Ջոզեֆ Քենեդի III-ի ընտանիքը արդեն տեղափոխվել է Բրուքլին, որը ներառված է 4-րդ ընտրատարածքում, որտեղից պետք է ընտրվի Բարնի Ֆրենքի հաջորդը, հաղորդում է Associated Press-ը:

31-ամյա Ջոզեֆ Քենեդի III-ը նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քենեդի II-ի որդին է, Ռոբերտ Ֆ. Քենեդիի թոռը: Մինչեւ 2011 թվականը, երբ Փաթրիք Քենեդիկ լքեց Ռոդ-Այլենդից ընտրված կոնգրեսականի իր պաշտոնը, հայտնի ընտանիքի ներկայացուցիչները 63 տարի շարունակ եղել են ԱՄՆ իշխանության մարմիններում, գրում է Lenta.ru-ն: