«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյունքները;
Նրա փոխանցմամբ, հարցումների արդյունքների համաձայն՝ վարչապետի թեկնածուների համեմատությունում Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ.
- 18%-ով առավելություն ունի 18–29 տարեկան երիտասարդների շրջանում.
- 4%-ով ՝ 30–49 տարեկանների շրջանում.
- Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ միայն 24%-ը՝ Նիկոլ Փաշինյանին.
- Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին։





























