Forbes հանդեսը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 40-րդ ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։
Իլոն Մասկը դարձյալ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը մեկ տարի առաջ երրորդն էր, չորրորդ հորիզոնականում է։ Հինգերորդ հորիզոնականում է Meta-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը. 2025 թվականին նա վերադարձել է առաջին եռյակ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի միլիարդատերերի ցանկը ռեկորդային է։ Այն ներառում է 3428 ձեռնարկատեր, ներդրող և ժառանգորդ, մոտավորապես 400-ով ավելի, քան 2025 թվականին։
Ցանկում ընդգրկվածների համակցված կարողությունը նույնպես հասել է ռեկորդային 20,1 տրիլիոն ԱՄՆ դոլարի, մոտավորապես 4 տրիլիոն դոլարով ավելի, քան նախորդ տարի։
Միացյալ Նահանգները առաջվա պես ամենաշատ միլիարդատերերն ունի՝ 989, նրանց թվում՝ 15-ը լավագույն 20-յակի մեջ։ Չինաստանը (ներառյալ Հոնկոնգը) երկրորդն է՝ 610 միլիարդատերով, իսկ Հնդկաստանը՝ երրորդը՝ 229-ով։



























