ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չցանկացավ պատասխանել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատվելու թեմային։

Հարցին՝ թե իր ազատման դիմու մեջ ի՞նչ պատճառ է նշված, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ կարող եք իրեն դիմել»։ Այդ ասելուց հետո նա նստեց մեքենան ու հեռացավ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։

Իսկ արդեն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է ցուցում տվել, որ տնօրենն ազատվի աշխատանքից։ Նա, մասնավորապես, նշել էր. «Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին (նկատի ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին–խմբ) արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

ՀՀ–ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառվարությունը և այն պետական պաշտոնյան, որը այդ քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է։ Այստեղ չքմեղանալու հարց չկա»։