ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում Ուկրաինայում մշակված անօդաչու թռչող սարքեր է տեղակայել, որոնք նախատեսված են Իրանի հարվածներին հակազդելու համար, հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի՝ ԱՄՆ բանակը Մերձավոր Արևելքում Ուկրաինայում մշակված 10 հազար անօդաչու թռչող սարքեր է տեղակայել՝ Իրանի հարձակումներին հակազդելու համար՝ թանկարժեք հրթիռային պաշտպանության համակարգերի վրա ծախսերից խուսափելով։
Դրիսկոլը հայտարարել է, որ արհեստական բանականությամբ հագեցած Merops անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը փետրվարի 28-ին սկսելուց հետո հինգ օրվա ընթացքում։
Merops անօդաչու թռչող սարքերը մշակել է Project Eagle-ը, որը Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի աջակցությունը վայելող պաշտպանական ձեռնարկություն է, և Ուկրաինա են ուղարկվել 2024 թվականին





























