Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա նավահանգստի մոտ նավ է հարձակման ենթարկվել, հաղորդում է Pars Today-ը:

Նշվում է, որ Իրանից հրթիռի արձակումից հետո Շոհամ քաղաքում՝ Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, հրդեհներ են բռնկվել:

Բացի դրանից, նշվում է, որ Թել Ավիվի մատույցներում կասետային հրթիռ է ընկել՝ վնասելով մի քանի շինություններ:

Նոր հարձակումների 46-րդ ալիքի ընթացքում հրթիռային հարվածներ են հասցվել իսրայելական բանակի ավելի քան 10 հրամանատարների ապաստարաններին: