Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում ընդհանուր առմամբ 9669 քաղաքացիական կառույց է վնասվել, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։

Դրանցից վնասվել է 7943 բնակելի և 1617 առևտրային օբյեկտ։ Հարձակումների հետևանքով վնասվել է նաև 32 բժշկական կենտրոն, 65 կրթական հաստատություն և Կարմիր մահիկին պատկանող 13 շինություն։

Հարվածների հետևանքով վնասվել է նաև 15 ավտոմեքենա, դրանց թվում՝ փրկարարական ավտոմեքենաներ, և 13 շտապօգնության և Կարմիր մահիկի ավտոմեքենաներ։