Իրանի հետ քաղաքավարի ենք վարվում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարող եմ ինչ-որ բան ոչնչացնել հաջորդ մեկ ժամվա ընթացքում։ Մեկ ժամից արդեն կկարդաք էլեկտրակայանների շարքից հանվելու մասին։ Մենք կարող ենք այնպիսի բաներ անել, որոնք այնքան սոսկալի կլինեն, որ որպես երկիր երբեք չեն կարողանա վերականգնվել»,- նշել է նա։
Թրամփը հավելել է նաև. «Մենք չենք կենտրոնանում իրանական ուրան ստանալու վրա, սակայն ինչ-որ պահի կարող ենք սկսել դրանով զբաղվել։ Մենք երկու անգամ ոչնչացրել ենք նրանց ղեկավարությանը»։





























