«Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ իր խմբավորումը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև դիմակայության, հաղորդում է Al Jazeera-ն։
«Նրանք [իսրայելցիները] անակնկալի կգան մարտադաշտում,- ասել է Քասեմը և հավելել,- թշնամու սպառնալիքները մեզ չեն վախեցնում»։
«Սա գոյության համար պայքար է»,- ասել է «Հըզբոլլահի» առաջնորդը։
Քասեմը շեշտել է, որ իրեն սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները «անօգուտ» են։





























