ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ ԶՈւ՝ ԱՄԷ «Արքայազն Սուլթան» բազային հասցված իրանական հարվածների հետեւանքով վնասվել է 5 լցարկող ինքնաթիռ։

«Եվ նորից ֆեյք նորություններում հայտնվել են մոլորության մեջ գցող վերնագրեր հինգ լցարկող ինքնաթիռների մասին, որոնք իբր խփվել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանում եւ այլեւս չեն օգտագործվել»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրականում մի քանի օր առաջ բազային հարված հասցվել է, «բայց ինքնաթիռներ չեն «խփվել» կամ չեն «ոչնչացվել»։

«Հինգ ինքնաթիռներից չորսը նվազագույն վնաս են կրել եւ արդեն վերադարձել են մարտական ​​գործողությունների։ Մեկը մի փոքր ավելի մեծ վնաս է կրել, բայց շուտով կբարձրանա օդ։ Դրանցից ոչ մեկը չի ոչնչացվել կամ նույնիսկ մոտ չի եղել դրան, ինչպես պնդում են ֆեյք լուրերի վերնագրերը։ The New York Times-ը եւ The Wall Street Journal-ը (մասնավորապես), ինչպես նաեւ այլ ցածրահարգ «թերթեր» եւ լրատվամիջոցներ, իրականում ցանկանում են, որ մենք պարտվենք պատերազմում։ Նրանց սարսափելի լուսաբանումը իրական փաստերի ուղիղ հակառակն է։ Սրանք իսկապես հիվանդ եւ խելագար մարդիկ են, ովքեր պատկերացում չունեն, թե որքան վնաս են հասցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բարեբախտաբար, ինչպես ապացուցեց մեր մեծ եւ համոզիչ հաղթանակը 2024թ․ ընտրություններում, մեր երկրի ժողովուրդը շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է կատարվում, քան ֆեյք լրատվամիջոցները»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։