Առանձին բնակավայրերում եւ Կամչատկայի երկրամասի գյուղերում, սահմանամերձ հեռավոր շրջաններում, ծովում գտնվող առեւտրային եւ ձկնորսական նավերում այսօր` փետրվարի 17-ին սկսվել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը:
Կամչատկայում ժամկետից շուտ կքվեարկի 7,3 մարդ: Նրանց թվում գրեթե 6 հազար նավաստիներ եւ ձկնորսներ կան, ինչպես նաեւ շրջանի 1,3 հազար բնակիչներ, որոնք բնակվում են հեռավոր եւ դժվարամատույց վայրերում: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ մարտի 3-ը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան մարտի 4-ին: Պետական գերագույն պաշտոնին հավակնում են ԿԸՀ-ում գրանցված խորհրդարանական չորս կուսակցությունների առաջնորդներ` Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիայից», Գենադի Զյուգանովը ՌԴԿԿ-ից, Սերգեյ Միրոնովը «Սպրավեդլիվայա Ռոսիայից» եւ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԼԴԿ-ից, ինչպես նաեւ ինքնառաջադրված թեկնածու միլիարդատեր Միխայիլ պրոխորովը:




























