ՀՅԴ համամասանական ցուցակի առաջին երեք տեղերը հայտնի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքով` ցուցակում որեւէ տեղ այսօր պարզ չէ, եւ զարմանալի է, թե որտեղից են վերցրել նման տեղեկություն, եթե նույնիսկ դաշնակցականները չգիտեն: «Մենք չունենք ցուցակներ»,- ասաց Արտյուշա Շահբազյանը` հավելելով, որ իրենք այն կուսակցությունը չեն, որ դնեն քննարկումներ անեն, դա մի երկու օրվա որոշելիք խնդիր է:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին երեք տեղերն հայտնի են: Ըստ այդմ` դաշնակների ցուցակը կգլխավորի Հրանտ Մարգարյանը, երկրորդ հորիզոնականը բաժին է հասել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին, իսկ երրորդը` ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանին:




























