Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը համաձայնել է երգել ԱՄՆ-ում կայանալիք բարեգործական համերգին` հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Փենի խնդրանքով: Չավեսն այդ մասին հայտնել է լրագրողներին` հստակեցնելով, որ համերգը Շոն Փենը կազմակերպում է Հայիթիիում  2010թ. աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար գումար հավաքելու նպատակով:

Հայտնի կինոդերասան եւ ռեժիսոր Շոն Փենը Վենեսուելա է այցելել Հայիթիի բնակիչներին օգնելու համար միջոցներ հավաքելու իր լատինամերիկյան շրջագայության ընթացքում:  Վենեսուելայի նախագահը նրան առաջարկել է հեռուստամարաթոն կազմակերպել միջազգային «Տելեսուր» հեռուստաալիքով:  «Լավ կլիներ, եթե հարուստ երկրներն օգնության  ավելի շատ միջոցներ տրամադրեին», -Չավեսի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, 2010թ. հունվարին Հաիթիում 7,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի արդյունքում ավելի քան  316 հազ. մարդ զոհվել, շուրջ 300 հազարը  վիրավորվել էին: Ավերվել էին տասնյակ հազարավոր շենքեր, ավելի քան 1,5 մլն մարդ առանց ապաստանի էր մնացել: Միջազգային կազմակերպությունների գնահատականով` նյութական վնասը գերազանցել է 7,9 մլրդ դոլարը: