Երեւանում, փետրվարի 17-ին, ժամը 07.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ Շարոյան Ռոմանին պատկանող «OPEL» մակնիշի 30 ՕՕ 583 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրյա սյանը:
Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածներ` 26-ամյա Ռոման Շարոյանը, 28-ամյա Թեհմինե Ումիջյանը, 28-ամյա Տաթեւիկ եւ 22-ամյա Արմինե Սարգսյաները տեղափոխվել են թիվ 1 բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:




























