Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան եւ Ռուսաստանի ու Թաթարստանի վաստակավոր արտիստ, «Նա-Նա» խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովն արժանացել են Կիլիկյան ասպետական խաչերի:

Ռուբիններով եւ հակինթներով զարդարված մրցանակները արտիստներին փետրվարի 15-ին հանձնել է Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Աշոտ Բադալյանը: Խաչից բացի, «Նա-Նա»-ի պրոդյուսերին նվիրել են անվանական` «Բարի Ալիբասով» կոնյակ` 65 տարվա հնեցմամբ, տեղեկացնում է «Երկրամասը»` հղում անելով Intermedia-ին:

XI դարում Կիլիկիայում ձեւավորվել էր Հայկական թագավորություն, որը գոյատեւել է մի քանի հարյուրամյակ: Կիլիկիայի ասպետական խաչի բնօրինակը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

Թե ինչ կապ ունի Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրենը Կիլիկյան ասպետների հետ եւ ինչի հիման վրա է խաչեր բաժանում, հայտնի չէ, գրում է է «Երկրամասը»: