Չեչնիայի բնակիչ Աքրոման Մեթոեւը խոստովանել է, որ ինքն է խեղդել հայտնի մոսկվացի շոումեն Leps Bar-ի գեղարվեստական ղեկավար Ռահման Նեյմարք-Քոենին: Նա պնդում է, որ հարձակվել է շոումենի վրա «ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով»:
Փետրվարի 13-ի գիշերը նա հյուր է եղել շոումենի տանը: Նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որի արդյունքում էլ չեչենը խեղդել է Ուզբեկստանի բնակչին: Այնուհետեւ նրա դիակը դրել է ջրով լի վաննայի մեջ:
Հիշեցնենք, որ 28-ամյա Ռահման Մահմուդովի դիակը հայտնաբերել են փետրվարի 14-ին իր բնակարանում: Նրա դիակը լոգարանում են գտել:




























