Հոլանդացի մարզիչ Գուս Հիդինկը 1,5 տարվա պայմանագիր է կնքել Մախաչկալայի «Անժիի» հետ, հաղորդում է Goal.com-ը: Արդեն հայտնի է, որ հոլանդացու մարզչական շտաբում կլինեն Տոն դու Շատենյեն եւ Ժելկո Պետրովիչը, գրում է Voetbal.nl-ը:
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը փետրվարի 17-ին ժամանել է Մոսկվա, հաղորդում է Sovsport.ru-ն: Մախաչկալայի թիմն այժմ հավաք է անցկացնում Թուրքիայում:
Փետրվարի 13-ին «Անժիից» հեռացավ թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը: Ավելի վաղ հեռացվել էր ակումբի գլխավոր տնօրեն Ալան Սոզիեւը:
Բրիտանական The Daily Telegraph-ի տվյալներով, հոլանդացի Հիդինկի աշխատավարձն «Անժիում» կկազմի տարեկան 8,3 միլիոն ֆունտ ստերլինգ:
Առաջին պաշտոնական հանդիպումն այս տարի «Անժին» կանցկացնի մարտի 5-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ, Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրի շրջանակում: Ռուսաստանի առաջնությունում «Անժին» վաստակել է 52 միավոր եւ ընթանում է 7-րդ տեղում:




























