Արագածոտնի մարզում, այսօր` փետրվարի 17-ին, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի հատվածում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 16.00-ի սահմաններում «էջմիածնի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է, երթեւեկությունը` վերականգնվել:




























