Լիբիայում փետրվարի 17-ին նշել են Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ ապստամբության սկսելու մեկ տարին: Հիմնական միջոցառումներն անցել են ապստամբների գլխավոր պատվարում` քաղաք Բենգազիում եւ երկրի մայրաքաղաք Տրիպոլիում:
Փետրվարի 17 ամսաթիվն ընտրվել է, որպես «Զայրույթի օրվա» տարեդարձ, որից էլ սկսվել էր զանգվածային անհնազանդությունն իշխանություններին:
Երկրի կոալիցիայի առաջնորդները, որոնք ապստամբներին աջակցում էին օդից, շնորհավորել են նոր իշխանություններին: ԱՄՆ-ի Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին այդ կապակցությամբ պաշտոնապես շնորհավորել է ազատության իրավունքը նվաճած հեղափոխականներին, սակայն միաժամանակ նա հիշեցրել է երկրում կայունության եւ կարգուկանոնի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Բազմաթիվ իրավապահ կազմակերպություններ, ներառյալ ԱՄՆ-ի համար հեղինակավոր Нumans rights watch-ը եւ Аmnesty international-ը, վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմիցս հրապարակել են երկրի քաղաքացիների որոշ խմբերի ծանր դրության եւ երկրում ընդհանրապես իրավիճակի մասին զեկուցումներ: Բոլոր նրանք բավականին տխուր դրություն են նկարագրել, հաղորդում է rbc-ն:




























