Չինական էստրադայի աստղ Վան Ֆեյի համերգի ժամանակ փետրվարի 17-ի երեկոյան Չունցին քաղաքում փլվել է մարզահամալիրի տրիբունաներից մեկը, որտեղ ընթանում էր ելույթը: Բազմաթիվ հանդիսատեսներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալների` փլուզվող տրիբունան գտնվել է բեմի հետեւում, նստատեղերն ամրացված են եղել մետաղական հիմքերով, գետնից ամենաբարձր հեռավորությունը կազմել է 1,5 մ, հայտնում է «Սինհուան»:
Համերգը ժամանակավորապես հետաձգվել է եւ տեղափոխվել փետրվարի 19-ի երեկոյան:




























