Թերթը գրում է, որ մի քանի տուրիստական ընկերություններ լուրջ խնդիրների մեջ են հայտնվել ամանորյա ուղեւորափոխադրումների հետ կապված, որոնց արդյունքում նրանք տասնյակ հազարավոր դոլարների վնասներ են կրել: «Մասնավորապես` ընկերություններից մեկը մեծ գումար է պարտք Դուբայի հյուրանոցներից մեկին` նախապես ձեւկերպած բրոնյաների համար, քանի որ ուդևորների մի մասը վերջին պահին հրաժարվել է ուղեգրերից: Քրեական գործեր են հարուցվել, որոնց թեմայով թերթը իր հետաքննությունը կներկայացնենք առաջիկայում: Միայն նշենք, որ ընկերություններն իրենց կորուստների մեջ մեղադրում են Միկա Բաղդասարովին եւ «Արմավիային»,- գրում է «Հրապարակ»-ը: