Արարատի մարզում, այսօր` փետրվարի 18-ի գիշերը սպանութուն է կատարվել Մասիսի շրջանի  Նորամարգ գյուղում: Ինչպես հայտնի է դարձել NEWS.am–ին, նույն գյուղի բնակչուհի 46-ամյա Իվետա Սարգսյանը վիճաբանության բռնվելով իր համագյուղացի Սամվել Բաղյանի հետ` դանակով հարվածներ է հասցրել վերջինիս. 48-ամյա Սամվել Բաղյանը տեղում մահացել է:

Որոշ տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հաստատելով տեղի ունեցածը` հայտնել են, որ Իվետա Սարգսյանը ձերբակալվել է: