Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 11.15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի` Ծիլքարի հատվածում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է հայտնվել զինվորական շարասյունը:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 11.30-ի դրությամբ ճշտվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի` Ծիլքարի հատվածում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է հայտնվել 23 միավորից բաղկացած զինվորական շարասյունը եւ մոտ 60 ավտոմեքենա: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: