Ըստ վերջին տվյալների` Պակիստանի հյուսիս-արումուտքում գտնվող Փարաչինար քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 32-ի, 67-ն էլ վիրավորվել են: Ավելի վաղ հայտնվում էր 24 զոհերի մասին: Նոր տվյալները հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով տեղական իշխանություններին:
Հիշեցնենք, որ պայթյունը կազմակերպել էր մոտոցիկլով մահապարտը, ով պայթուցիկը գործի էր դրել Փարաչինարի շուկայում, որը մեծամասմաբ բնակեցված է շիաներով: Պայթյունի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:




























