Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր` փետրվարի 18-ին, մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության համագումարը, որին ներկա է նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ, համագումարին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ:

Համագումարին մասնակցում են, մասնավորապես, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը,  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ներկաների շարքում են սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողները եւ եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։

ԵԿՄ համագումարին ներկա չէ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: