Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը կուժեղացնի Հայաստանի պաշտպանունակությունը: Այդ մասին, այսօր` փետրվարի 18-ին, «Երկրապահ» կամավորական միության 9-րդ գումարման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:
«Մի օրինակ կբերեմ` Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հավաքագրումը կատարվում է կադետական դպրոցի հիման վրա: Այդտեղ հաշվվում է մոտավորապես 200 հազար մարդ, եւ այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Յուրաքանչյուր զինվորի սուրբ պարտքն է մասնակցել կադետի ձեւավորմանը»,-նշել է Աղաբեկյանը:
Նրա խոսքով, դեռահասներին, ովքեր որպես կյանքի ուղի ընտրել են զինվորականի կոչումը, պետք է դաշտային հագուստով ուղարկել սպորտի, ռազմական եւ փորձնական խաղերի, իսկ ավելի ստույգ`«Երկրապահ» հայրենասիրական միություն: Դպրոցը, զինկոմիսարիատը, աշխատանքը երիտասարդության հետ պետք է դառնան այդ ծրագրի հիմնական բաղադրիչները»,-հավելել է Աղաբեկյանը:



























