Աֆղանստանում կործանվել է անվտանգության օժանդակման միջազգային ուժերի ուղղաթիռը (ISAF): Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլում:
Վթարի մասին լրագրողներին տեղեկացրել է տեղական շրջանի ղեկավարը: Նա հայտնել է, որ այժմ փնտրում են կործանված ուղղաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ISAF-ի մամուլի ծառայությունը դեռեւս չի հաղորդել իր ուղղաթիռի կործանման մասին:




























