Գառնի գյուղի մոտ գտնվող «Ազատ կիրճ» տեղամասում ապօրինի ծառահատումներ կատարողին գտել են:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գառնի գյուղի վարչական տարածքում, «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում, ապօրինի 77 ծառ է հատվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերը հատել են Գառնի գյուղի բնակիչներ Տիգրան Հովհաննիսյանը եւ Կորյուն Ավետիսյանը, որոնք ներկայացվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

Կատարվում է քննություն: