Վանաձորի մի բնակչուհի, փետրվարի 17-ին ներկայացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հաղորդում տվել, որ 2006 թ. նոյեմբերից մինչեւ այս տարվա փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում Վարդաբլուր գյուղում գտնվող, իրեն պատկանող տան բակում կառուցված ջերմոցից ապամոնտաժել եւ գողացել են մետաղյա կոնստրուկցիաներ` պատճառելով  400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 17-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 45-ամյա Կարո Շ.-ին:

Պարզվել է, որ նա գողությունը կատարել է 2006 թ. դեկտեմբերին:

Կատարվում է հետաքննություն: