Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, փետրվարի 17-ին, Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 39-ամյա Կարապետ Գրիգորյանին, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Կ. Գրիգորյանը կալանավորված է:
Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա Ստեփան Ստեփանյանին, ով փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի մեղադրանքով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Խափանման միջոցը` կալանք:




























