Այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը հայտնի են:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ցուցակը կգլխավորի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, երկրորդը տեղում կլինի Հեղինե Բիշարյանը, իսկ երրորդում` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:«Այդ մասին հայտարարել է Արթուր Բաղդասարյանը եւ նրա ասածը կասկածի տակ դնել չի կարելի»,- ասաց նա:Համամասնական ցուցակում մյուս տեղերի մասին կհայտարարվի մարտի 3-ին կայանալիք ՕԵԿ համագումարին: