Ֆրանսիական «SudOuest.fr» կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 17 -ին Լաֆոքս համայնքի մայրուղուի վրա ավտոճանապարհային պատահարի արդյունքում  զոհվել է 30-ամյա Վաչագան Արսենյանը: Նրա վարած «Renault 21» -ը բախվել է «Péchavy» ընկերության բեռնատարի հետ. վառելիք տեղափոխող բեռնատարն այդ պահին բեռնաթափված է եղել եւ վերադարձել է դեպո: «Renault 21»-ում, բացի Վաչագանից,  եւս երեք ուղեւոր է եղել:

Ականատեսների վկայությամբ` ուղեւորներից երկուսը եւս հոսպիտալացվել են, իսկ երրորդը դեպքի վայրը լքել է սեփական ուժերով:

Վթարի պատճառները պարզվում են, իրականացվում է հետաքննություն: