Եմենի հուսիթները առաջիկայում կարևոր հայտարարություն են անելու, հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։

«Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը առաջիկայում կարևոր հայտարարություն է անելու»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Եմենի հուսիթներն աջակցում են Իրանին, սակայն փետրվարի 28-ին Իրանի դեմ սանձազերծված պատերազմից ի վեր Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ դեռևս ռազմական գործողություններ չեն սկսել։