ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը Meta-ին և YouTube-ին պարտավորեցրել է մոտավորապես 3 միլիոն դոլար փոխհատուցում վճարել 20-ամյա աղջկան, որն իր հոգեկան առողջության համար մեղադրել է սոցիալական ցանցերին։

Նա պնդում է, որ մանկուց սոցիալական ցանցերի մշտական օգտագործումը հանգեցրել է դեպրեսիայի և ինքնասպանության մտքերի, գրում է Bild-ը։ Հայցվորը նշել է, որ սկսել է YouTube դիտել վեց տարեկանից, իսկ ինը տարեկանում գրեթե ամբողջ օրն անցկացնում է սոցիալական ցանցերում։

Երդվյալ ատենակալների դատարանն ընկերություններին անփույթ է ճանաչել անչափահաս օգտատերերի նկատմամբ։ Բացի  դրանից, նրանք ընդունել են լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, ուստի առանձին լսումներից հետո վերջնական փոխհատուցումը կարող է մեծանալ։

Meta-ի և YouTube-ի ներկայացուցիչները համաձայն չեն դատարանի որոշման հետ և հայտարարել են, որ բողոքարկելու են այն։ Դատավարության ընթացքում ցուցմունք են տվել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսսերին։ Հայցվորները պնդել են, որ հարթակների ալգորիթմները միտումնավոր նախագծված են դեռահասների շրջանում կախվածություն առաջացնելու համար։ Փաստաբանները կարծում են, որ որոշումը կարող է նախադեպ դառնալ սոցիալական ցանցերի ընկերությունների դեմ հետագա դատական ​​​​հայցերի համար։