Մոսկվայում շուկայի տարածքում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել, ով եղբոր հետ միասին այնտեղ զբաղվել է բանջարեղենի վաճառքով:

Հաղորդվում է, որ սպանողի ինքնությունն արդեն պարզվել է, աշխատանքներ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ իրավապահների` երիտասարդը նստած է եղել շուկայի տարածքում գտնվող սրճարանում, երբ նրա հայրենակիցները նրան դուրս են կանչել «խոսելու համար»: Ականատեսները կարկոց են լսել եւ երիտասարդին սպանված են գտել: