Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը մարտի 31-ին պաշտոնական այցով ժամանում է Չինաստան։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Գերատեսչության կայքում հստակեցվում է, որ Իսհակ Դարը Չինաստան կայցելի իր չինացի գործընկեր Վան Իի հրավերով։ Ինչպես նշվում է, կողմերը «բանակցություններ կվարեն միջազգային և տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շուրջ»։