Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև՝ նախարարական համատեղ նիստին մասնակցելու համար։ Այս մասին մարտի 31-ին հայտնել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Կիև են ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտգործնախարարները։ Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ նախարարական նիստը», — ասված է նախարարության տելեգրամյան ալիքում։

Պատվիրակները Կիև են ժամանել գնացքով։ Կենտրոնական երկաթուղային կայարանում նրանց դիմավորել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ Դիմելով ԵՄ ներկայացուցիչներին՝ նա այս այցն անվանել է «իսկական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան», ինչպես նաև երախտագիտություն է հայտնել Կալասին։