Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու սպառնալիքին։ Այս մասին հայտնում է «Sky News»-ը։

«ՆԱՏՕ-ն ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է, որը երբևէ տեսել է աշխարհը։ Այն տասնամյակներ շարունակ ապահովել է մեր անվտանգությունը, և մենք լիովին հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին», — ասել է նա։

Սթարմերը հավելել է, որ ինչպիսին էլ լինի իր և այլ ազգային առաջնորդների վրա գործադրվող ճնշումը, այնուամենայնիվ ինքն առաջին տեղում կդնի «ազգային շահերը» և Մեծ Բրիտանիան զերծ կպահի պատերազմից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դաշնակիցները չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին։

Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքն անվանել է «թղթե վագր» և հայտարարել, որ պաշտպանական դաշինքից Միացյալ Նահանգների դուրս գալու հարցն այժմ «վերանայման ենթակա չէ»։