ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անձամբ փորձել է խոչընդոտել տասնյակ սևամորթ ամերիկացի զինվորականների, ինչպես նաև կին զինծառայողների առաջխաղացումը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով, այս սպաները, հնարավոր է, գրավել են Պենտագոնի ղեկավարի ուշադրությունը՝ իրենց ռասայի, սեռի կամ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ կապերի պատճառով։ Պաշտոնյաները ենթադրել են, որ Հեգսեթը դիտավորյալ խոչընդոտում է որոշ զինծառայողների առաջխաղացումը՝ որպես բազմազանության, հավասարության և ներառման քաղաքականությունը վերացնելու իր ջանքերի մաս։
Այս շաբաթ Պենտագոնը աշխատանքից ազատեց բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջին, որը Բայդենի վարչակազմում ծառայել է որպես Հեգսեթի նախորդի՝ Լլոյդ Օսթինի օգնական։ Երկու պաշտոնյաներ NBC-ին հայտնել են, որ Ջորջը նախկինում խնդրել էր հանդիպում Պենտագոնի ներկայիս ղեկավարի հետ՝ կանանց և սևամորթների առաջխաղացումը խոչընդոտելու հարցը քննարկելու համար, սակայն նրան մերժել են զրույցը։





























