ԱՄՆ-ն չի հրաժարվում Կուբայում քաղաքական և տնտեսական համակարգը փոխելու ծրագրերից, սակայն ԱՄՆ վարչակազմի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի վրա, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Իրանում գործողությունը շեղող գործոն է և պահանջում է զգալի ռեսուրսներ։ Ավելին, Կուբայի դեմ ձեռնարկված քայլերը սպառնում են Ռուսաստանի հետ առճակատմամբ, նշում է պարբերականը։ Politico-ի աղբյուրի խոսքով՝ Մերձավոր Արևելքում գործողության հետաձգումը դժվարացնում է կանխատեսումը, թե ինչ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ-ն կղզու դեմ։ «Մենք բանակցություններ ենք վարում Կուբայի հետ, և նրա ղեկավարները ցանկանում են համաձայնության գալ», - պարբերականին ասել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան։
ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Կուբայում իրավիճակի վերաբերյալ լուրերը շուտով կհրապարակվեն։ Դիվանագետը նշել է, որ Կարիբյան ավազանի երկիրը «տնտեսական և քաղաքական բարեփոխումների կարիք ունի»։





























